Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարների հետ

Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարների հետ
Տարածաշրջան
23:00, 16 октябрь 2023
Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրուց է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վանգ Յինի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։ Ֆիդանը նշել է, որ հակամարտությունը սրվում է և քաղաքացիական անձանց շրջանում զոհերը պետք է դադարեցվեն, իսկ Վանգ Յիննն էլ ընգծել  է, որ անմեղ, խաղաղ բնակիչների կյանքը պետք է պաշտպանվի և հումանիտար օգնությունը պետք է արագ տրամադրվի։
Նախարարները  ուշադրություն են հրավիրել երկու պետությունների կողմից հարցի լուծման կարևորության վրա, ինչպես նաև նշել, որ տարածաշրջանում կայուն խաղաղության համար Չինաստանը պատրաստ է աշխատել Թուրքիայի հետ։

Հոկտեմբերի 15-ին Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են իսրայելա-պաղեստինյան վերջին զարգացումները և Գազայի վրա Իսրայելի հարձակումները։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում և պատրաստ է իր ներդրումը ունենալ ներառյալ արդար արբիտրաժ։