Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը մեկնում է Ռուսաստան

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը մեկնում է Ռուսաստան
Միջազգային
17:45, 25 август 2023
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Րյաբկովը օգոստոսի 25-ին հայտարարել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Հաքան Ֆիդանը այցելելու է Ռուսաստան, սակայն այցի օրվա մասին հստակ տեղեկություն այդպես էլ չի հայտնել:

Բացի այդ նույն օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ արդեն նախապատրաստվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ 

Ավելի վաղ Թուրքիայում դիվանագիտական աղբյուրն էր ՏԱՍՍ-ին հայտնել, որ հավանաբար սեպտեմբերի 4-ին Սոչիում նախատեսվում է Պուտինի և Էրդողանի հանդիպումը։

Նշենք, որ թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Էրդողանը  Պուտինի հետ սպասվող բանակցություններում մտադիր է  բարձրացնել Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերսկսման հարցը։

Աղբյուր՝ ermenihaber.am