Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Միջազգային
15:20, 18 ноябрь 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 Էրդողանը երախտագիտություն է հայտնել Պուտինին սևծովյան «հացահատիկային նախաձեռնության» երկարաձգման հարցում կառուցողական մոտեցման համար, փոխանցում է Anadolu գործակալությունը։ Նրա տվյալներով՝ ղեկավարները քննարկել են նաև երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։

Էրդողանը բարձր է գնահատել ՌԴ նախագահի՝ Թուրքիայում գազային հաբ ստեղծելու առաջարկը և խոստացել, որ թուրքական տեխնիկական և իրավական աշխատանքային խմբերը օպերատիվ կերպով կուսումնասիրեն այդ նախաձեռնությունը։ 

Բացի դրանից, Թուրքիայի ղեկավարը ողջունել է նոյեմբերի 14-ին Անկարայում Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի և ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսի միջև բանակցությունները։ Նա այդ հանդիպումն անվանել է էսկալացիայի կանխման «բանալի»։

Պեսկովը հավելել է, որ այսօր ծրագրված է պետության ղեկավարի ևս մեկ հեռախոսազրույց, սակայն չի հստակեցրել, թե ում հետ։