Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը․ Ժոզեպ Բորել

ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը․ Ժոզեպ Բորել
Քաղաքականություն
21:07, 13 ноябрь 2023
Եվրամիությունը դիտարկում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում. գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կուսումնասիրենք Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավորությունը և Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակը»,- ասել է նա։