Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրգորյանն ու Յուրի Քիմը քննարկել են հայ-ամերիկյան քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձել առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցերի

Արմեն Գրգորյանն ու Յուրի Քիմը քննարկել են հայ-ամերիկյան քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձել առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցերի
Քաղաքականություն
22:05, 06 декабрь 2023
Դեկտեմբերի 6-ին, ԱՄՆ աշխատանքային այցիս ընթացքում, հանդիպել եմ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի գլխավոր տեղակալ Յուրի Կիմին․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
 
Հանդիպմանը քննարկել ենք հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ ենք կատարել առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցերի:

Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Զրուցակցիս եմ ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգն ու տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում Հայաստանի տեսլականը: