Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնդկաստանում ՀՀ դեսպանը քննարկել է մշակութային ոլորտում համագործակցությունը

Հնդկաստանում ՀՀ դեսպանը քննարկել է մշակութային ոլորտում համագործակցությունը
Քաղաքականություն
22:32, 13 декабрь 2023
Դեկտեմբերի 13-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի (ICCR) գլխավոր տնօրեն, դեսպան Կումար Թուհինի (Kumar Tuhin) հետ: Հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ուղղված մշակութային ոլորտում համագործակցության զարգացմանն ու հետագա ընդլայնմանը։