Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի հետ
Պաշտոնական
17:59, 18 ноябрь 2022
Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղարը Հնդկաստանում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ: Հանդիպմանը ներկա էր  նաև Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Սամանտ Կումար Գոելը:

ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը և ողջունել երկկողմ զարգացող համագործակցությունն անվտանգության ոլորտում:

Կողմերը պայմանավորվել են նպաստել անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրականացմանը: