Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Մոսկվայում կկայանա ՀԱՊԿ ԽՎ նիստը. Հայաստանը չի մասնակցում

Այսօր Մոսկվայում կկայանա ՀԱՊԿ ԽՎ նիստը. Հայաստանը չի մասնակցում
Քաղաքականություն
10:45, 19 декабрь 2023
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Մոսկվայում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ XVI լիագումար նիստը։

Օրակարգում ներառված են ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման և կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու համար մոդելային օրենքների պատրաստման հարցեր։ 

Նախօրեին ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպում է ունեցել Խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ շրջանակներում նիստերին, ինչի մասին պաշտոնական նամակով տեղեկացրել է Վոլոդինին։