Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարցը չափազանց կարևոր է, և հնարավոր չէ այն չքննարկել. Վլադիմիր Վարդանյան

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու ու լուծումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է:

Օրենքի ժամային ընթացակարգի վերաբերյալ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց. «Իրոք, մենք շատ կարևորագույն հարցեր ունենք այս կարևոր հարցին զուգահեռ: Ելույթների մեծ մասը նվիրված չէր քննարկվող թեմային: Իսկ եթե մենք իրոք ուզում ենք կենտրոնանալ այս հարցի վրա, իմաստ ունի 3-ժամանոց նիստ անցկացնել, եթե ոչ՝ գուցե մենք քննարկենք այլ ձևաչափերով այլ կարևորագույն հարցերի քննարկումն անցկացնելու հնարավորությունը»:

Նա նշեց, որ միայն «Պատիվ ունեմ» խմբակցությունն է ներկայացրել հանձնաժողովների իր անդամների ցանկը. «Սակայն այս հարցը չափազանց կարևոր է, և չքննարկել այն այս նստաշրջանում, պարզապես հնարավոր չէ»: