Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկում ենք կազմակերպել քննարկում՝ կապված սահմանային իրավիճակի հետ. «Հայաստան»

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու ու լուծումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է:

«Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանն իրենց խմբակցության անունից առաջարկեց փակ կամ բաց, ինչպես նպատակահարմար է, քննարկում կազմակերպել սահմանային իրավիճակի կապակցությամբ: «Հաշվի առնելով այն, որ իրարամերժ տեղեկություններ են գալիս սահմանային իրավիճակից, քննարկում կազմակերպենք, իմանանք իրավիճակը և մեր ժողովրդի մտահոգությունները փարատենք»,- հավելեց նա: