Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկվում է Սևանա լճից բաց թողնել առավելագույնը 245 մլն խորանարդ մետր ջուր. Կարեն Սարգսյան

Օրենքի նպատակն է մեղմել հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը. Ջրային կոմիտեի նախագահ
Այսօր՝ օգոստոսի 17-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքի նախագիծն է:

Ինչպես նշեց Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, օրենքի անհրաժեշտությունը պայմանավորված է Սևան-Հրազդան համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը մեղմելու անհրաժեշտությամբ:

Նրա խոսքով՝ Հայաստանի 12 խոշոր ջրամբարների առավելագույն լցվածությունը 2021 թվականին կազմել է 526,7 մլն խորանարդ մետր, նախորդ տարվա համեմատ թերլցվածությունը կազմել է 140.8 մլն խորանարդ մետր: 
«Օրենքի նախագծով առաջարկվում է 2021 թվականի ոռոգման շրջանի համար Սևանա լճից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակը սահմանել 245 մլն խորանարդ մետր»,- նշեց Կարեն Սարգսյանը: