Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում․ Հաջիև

Ադրբեջանը լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում․  Հաջիև
Քաղաքականություն
12:55, 30 декабрь 2023
Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցն ադրբեջանական կողմը գնահատել է որպես երկու երկրների միջև արդյունավետ և կառուցողական փոխգործակցություն՝ նպաստելու խաղաղության օրակարգին․ ․ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ TRT World-ին տված հարցազրույցում:

«Երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ավարտի համար լուրջ խոչընդոտներ չենք տեսնում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են: Առայժմ դժվար է խոսել կոնկրետ ժամկետների մասին, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս անհրաժեշտ են հետագա բանակցություններ գործընթացն ավարտելու համար», - ասել է Հաջիևը: