Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ոտքի վրա կարճատև շփում, բանակցություններ չեն վարել». Կրեմլը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

«Ոտքի վրա կարճատև շփում, բանակցություններ չեն վարել». Կրեմլը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Միջազգային
16:21, 27 декабрь 2023
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը անվանել է «ոտքերի վրա կարճատև շփում», այլ ոչ թե բանակցություններ։

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Սանկտ Պետերբուրգում բանակցություններ չեն վարել: Բայց նման իրադարձությունները, այդ թվում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, միշտ լավ հնարավորություն են ոտքի վրա կարճատև շփումների համար։ Այդպես է եղել նաև այս անգամ։ Բոլորը հնարավորություն ունեին ոտքի վրա շփվելու միմյանց հետ»,- ասել է նա: 

Պեսկովը հավելել է. «Մոսկվան տեսնում է Բաքվի և Երևանի քաղաքական կամքը՝ կնքելու խաղաղության համաձայնագիր, և հայտարարում է, որ երկրները շարժվում են այն եզրափակիչ փուլին հասցնելու ուղղությամբ։ Իհարկե, մենք սատարում ենք դրան։ Կարծում ենք, որ նման պայմանագրի կնքումը օգտակար կլինի ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,- հավելել է նա։