Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը պատրաստ է մոտ ապագայում Բրյուսելում եռակողմ հանդիպումների. Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանը պատրաստ է մոտ ապագայում Բրյուսելում եռակողմ հանդիպումների. Հիքմեթ Հաջիև
Միջազգային
16:25, 05 октябрь 2023
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ սխալ է ներկայացվում, որ Ադրբեջանը հրաժարվել է Հայաստանի հետ բանակցել։ Գրում է ադրբեջանական APA գործակալությունը։

«Ադրբեջանը պատրաստ է մոտ ապագայում Բրյուսելում եռակողմ հանդիպումների՝ Եվրամիության, Հայաստանի և Ադրբեջանի ձևաչափով։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը աջակցում է ուղիղ և երկկողմանի երկխոսությանը և բանակցություններին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի ղեկավարի մասնակցությամբ հանդիպմանը։