Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոլումբիայի նախկին նախագահը, Ծերեթելին, Զուրաբյանն ու այլք միջնորդել են Աշոտյանի համար

Կոլումբիայի նախկին նախագահը, Ծերեթելին, Զուրաբյանն ու այլք միջնորդել են Աշոտյանի համար
Քաղաքականություն
15:22, 08 январь 2024
Կոլումբիայի նախկին նախագահը և ուրիշներ երաշխավորություն են ներկայացրել Աշոտյանի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Կոլումբիայի պաշտոնաթող Նախագահ, Կենտրոնամետ Դեմոկրատների միջազգային միության նախագահ Անդրես Պաստրանան,

ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ, Վրաստանի նախկին ԱԳՆ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղ.խորհրդի նախագահ Գեորգի Ծերեթելին,

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը,
ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը,
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը,
ՀՀ ԱԺ պատգամավորներ՝
Աղվան Վարդանյանը,
Ասպրամ Կրպեյանը,
Արծվիկ Մինասյանը,
Գեղամ Մանուկյանը,
Աննա Մկրտչյանը,
Տիգրան Աբրահամյանը,
Հայկ Մամիջանյանը:

Նշված մարդիկ այս անգամ Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն են ներկայացրել: