Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակնկալում եմ համատեղ աշխատանք՝ Հայաստան-Կորեա քաղաքական երկխոսության հետագա խորացման ուղղությամբ․ Միրզոյանի շնորհավորական ուղերձը

Ակնկալում եմ համատեղ աշխատանք՝ Հայաստան-Կորեա քաղաքական երկխոսության հետագա խորացման ուղղությամբ․ Միրզոյանի շնորհավորական ուղերձը
Քաղաքականություն
21:12, 12 январь 2024
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը  X -ում արված գրառմամբ շնորհավորել է Չո ԹԵ Յուլին՝ Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ:

«Իմ շնորհավորանքներն եմ հղում Նորին գերազանցություն պարոն Չո ԹԵ Յուլին՝ Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և լավագույն մաղթանքներ հղում հաջող պաշտոնավարման համար: Ակնկալում եմ համատեղ աշխատանք՝ Հայաստան-Կորեայի Հանրապետություն քաղաքական երկխոսության հետագա խորացման, համատեղ օրակարգի առաջխաղացման և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ուղղությամբ»,- գրել է Միրզոյանը։