Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը ընդունվեց 70 կողմ ձայներով․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազգային ժողովում շարունակվում էր  Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը: 

Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ կառավարության ծրագիրը ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ծրագրին կողմ քվեարկեց 70 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:Քվեարկության արդյունքում Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը ընդունվեց 70 կողմ ձայներով, ձեռնպահ և դեմ ձայներ չկային:

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցելու: