Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայում ձերբակալվել է Արթուր Վանեցյանի եղբայրը. ԶԼՄ-ներ

Մոսկվայում ձերբակալվել է Արթուր Վանեցյանի եղբայրը. ԶԼՄ-ներ
Քաղաքականություն
18:13, 29 январь 2024
Մոսկվայի կենտրոնում Նոր Արբատում ձերբակալել են Exoil Group հոլդինգի հիմնական սեփականատեր Կարեն Վանեցյանին. նա Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հորեղբոր որդին է։ Կարեն Վանեցյանը Հայաստանում հետախուզման մեջ էր գտնվում պաշտոնեական լիազորություններն օգտագործելով փողերի լվացման գործով (Հայաստանի Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ): Այս մասին РБК-ին հայտնել է ՆԳՆ-ին մերձ աղբյուրը, որը հաստատել է ոստիկանության տարածքային բաժնի աղբյուրը։ 
 
Հայաստանում Վանեցյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Ռուսաստանը գործարարի ձերբակալության մասին հայտնել է Հայաստանի իշխանություններին։