Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վճռական գործողությունների մեկնարկը տրված է. գնում եմ միանալու Արթուր Վանեցյանի նախաձեռնած պայքարին. Թագուհի Թովմասյան

Վճռական գործողությունների մեկնարկը տրված է. գնում եմ միանալու Արթուր Վանեցյանի նախաձեռնած պայքարին. Թագուհի Թովմասյան
Քաղաքականություն
16:11, 17 апрель 2022
ՊՈՒ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրառում է կատարել և հայտնել, որ վճռական գործողությունների ժամանակն է և նա միանում է Վանեցյանի նախաձեռնած պայքարին․

«Պիտի թույլ չտանք, որ այսօրվա իշխանությունը Արցախը նվիրի թշնամուն, և պիտի դիմենք վճռական գործողությունների թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում։

Գնում եմ միանալու Արթուր Վանեցյանի նախաձեռնած պայքարին և կոչ եմ անում միանալ մեզ։

Ցույց տանք, որ հայ ժողովուրդը արժանապատիվ է, և մեր անունից ոչ ոք չի կարող հակահայ որոշումներ կայացնել։

Վճռական գործողությունների մեկնարկը տրված է»:

 Ավելի վաղ Civic.am-ը հայտնել էր, որ ՊՈՒ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը իր ուղիղ եթերում բոլորին հրավիրում էր «Ազատության» հրապարակ։