Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Վանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում. «Հրապարակ»

Արթուր Վանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում. «Հրապարակ»
Քաղաքականություն
10:32, 16 апрель 2021
«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Արթուր Վանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում իշխանությունների համար։ Հայտնի է, որ ընդդիմադիր քաղաքական դաշտում սկսվել են նախընտրական վերադասավորումներ, որոնց ավարտին կհստակեցվի, թե որ քաղաքական ուժն ինչ ձեւաչափով, օրակարգով եւ ինչ քարոզչական տեխնոլոգիաների կիրառմամբ է մասնակցելու ընտրություններին։

Հատկապես հետաքրքիր է նախընտրական տեխնոլոգիաների հարցը, քանի որ քաղտեխնոլոգներն արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները։

Մեր տեղեկություններով, «Հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է ԱԱԾ պաշտոնաթող տնօրեն Արթուր Վանեցյանը, հավաքել է քաղտեխնոլոգների բավական ուժեղ խումբ, որը բաղկացած է ոչ միայն հայաստանցի, այլ նաեւ Ռուսաստանից ժամանած մասնագետներից։