Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմը չդադարեցնելու դեպքում Ադրբեջանը շատ ավելի մեծ կորուստներ կունենար. Ալիև

Պատերազմը չդադարեցնելու դեպքում Ադրբեջանը շատ ավելի մեծ կորուստներ կունենար. Ալիև
Քաղաքականություն
19:11, 26 август 2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Արցախյան երկրորդ պատերազմը ժամանակին չդադարեցվեր, ապա իր երկիրը շատ ավելի մեծ կորուստներ կունենար։

«Նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանը ստորագրեց «կապիտուլյացիայի պայմանագիր», և պատերազմն ավարտվեց։ Մեր կողմից պատերազմի դադարեցումը ողջամիտ որոշում էր։ Եթե պատերազմը շարունակվեր, մենք կկրեինք ավելի մեծ կորուստներ։ Կարող էինք դժվարությունների հանդիպել Քարվաճառի ու Լաչինի՝ Քաշաթաղի շրջանների «ազատագրման» հարցում։ Այս տարածաշրջանի կլիման, լեռները կարող էին մեզ համար խնդիր լինել, նաև ձմեռն էր մոտենում»,- ասել է Ալիևը շեհիդների ընտանիքներին բնակարանների և մեքենաների հանձնման արարողության ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է, որ «ժամանակին են դադարեցրել պատերազմն ու հասել պատմական հաղթանակի»։