Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի հետ դաշնակից դառնալը կուժեղացնի ՀՀ-ի դիրքերը․ դա անհանգստացնում է Թուրքիային․ Սաֆրաստյան

«Խոսքը գնում է Ֆրանսիայի մասին, հաշվի առնենք, որ թուրք-ֆրանսիական հարաբերությունները «կնճռոտ են» և նույնիսկ Մակրոնն ու Էրդողանն են միմյանց մասին ոչ հարգալից արտահայտվում ու, կարծում եմ, որ խոսքը Ֆրանսիայի մասին է։ Ֆրանսիան նաև բացահայտ հանդես է գալիս Հայաստանի ու Արցախի շահերի ջատագով ու պատահական չէ, որ նման հայտարարություն արվում է  Ֆրանսիայում»․ անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարի հայտարարությանը,  թե՝  որոշ երկրներ ինչ-որ կերպ ցանկանում են Հայաստանին հագցնել «պրոքսի պետության» համազգեստ, ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ 
 
Ըստ նրա՝ այս հայտարարությամբ թուրքական վերնախավը դժգոհում է  այն հանգամանքից, որ Հայաստանը փորձում է ձեռք բերել դաշնակիցներ Արևմուտքում ու դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը․ «Սա լուրջ մտահոգություն է  առաջացնում Թուրքիայում, քանի որ Թուրքիան Արևմուտքի մաս է կազմում, ու եթե ՀՀ-ն ձեռք է բերում դաշնակիցներ Արևմուտքում,  ի դեմս Ֆրանսիայի, դա ոչ միայն ուժեղացնում է Հայաստանի դիրքերը, այլև որոշ չափով սահմանափակում է Թուրքիայի հնարավորությունները մեր տարածաշրջանում»։
 
Սաֆրաստյանը նշեց, որ Ռուսաստանը և Թուրքիան հակադիր ռազմաքաղաքական դաշինքների ներկայացուցիչներ են․ «ՌԴ-ն ցանկանում է վերահսկել նոյեմբերի 9-ով սահմանված՝ Ադրբեջանից Նախիջևան Հայաստանով անցնող ճանապարհը, որպեսզի տեսնի, թե Թուրքիան ինչպես է օգտագործում Ադրբեջանին՝  իր ազդեցությունը տարածաշրջանում մեծացնելու համար»։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Դավիթ Լևոնյան