Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա Իջևան-Ղազախ հատվածում

Սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա Իջևան-Ղազախ հատվածում
Քաղաքականություն
11:36, 31 январь 2024
Այսօր տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով հանձնաժողովների հանդիպումը։ Այն կանցկացվի Իջևանի և Ղազախի հատվածում. այս մասին Radar Armenia-ն տեղեկացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հիշեցնենք՝ վերջին անգամ երկու երկրների փոխվարչապետերի՝ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների հանդիպումը տեղի էր ունեցել 2023 թ. նոյեմբերի 30-ին։