Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ երկու պատգամավոր կգործուղվեն Աբու Դաբի

ԱԺ երկու պատգամավոր կգործուղվեն Աբու Դաբի
Քաղաքականություն
19:07, 03 февраль 2024
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 30-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.

1. Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ Միջխորհրդարանական միության կազմակերպած խորհրդարանական համաժողովի նիստին մասնակցելու համար 2024 թվականի փետրվարի 24-26-ը Աբու Դաբի (Արաբական Միացյալ Էմիրություններ) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Հասմիկ Հակոբյանին եւ Ծովինար Վարդանյանին:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»: