Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը մարտի 2-4-ը Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ աշխատանքային այցով կգործուղվի Մոսկվա

ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը մարտի 2-4-ը Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ աշխատանքային այցով կգործուղվի Մոսկվա
Պաշտոնական
12:22, 22 февраль 2023
ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ ԱԺ «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը մարտի 2-4-ը Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ աշխատանքային այցով կգործուղվի Մոսկվա։ Կարգադրությունում մասնավորպես նշված է․

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.

1. Աշխատանքային այցով 2023 թվականի մարտի 2-4-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված օրապահիկի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսի եւ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը: