Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մանդատից զրկելու պրոցեսը չի դադարի, եթե շարունակեք անգործության տրամաբանությունը․ Տիգրան Ավինյան

Մանդատից զրկելու պրոցեսը չի դադարի, եթե շարունակեք անգործության տրամաբանությունը․ Տիգրան Ավինյան
Քաղաքականություն
13:28, 07 февраль 2024
Եթե ավագանու անդամները շարունակեն անգործություն ցուցաբերել, նման նախաձեռնություններ էլի կլինեն: Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստին զգուշացրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` հավելելով. «Վենդետայի տրամաբանությունը որ փորձում եք առաջ քաշել, սա մի կոնկրետ տրամաբանություն ունի՝ եթե այս շարունակական բոյկոտը անգործություն դարձնելու տրամաբանության վերածելը չդադարի, էս պրոցեսը ևս չի դադարելու, ժողովուրդ ջան։ Անգործությունը չի կարող անընդհատ արդարացվել»։
 
 
Անդրադառնալով ընդդիմադիրների՝ ավագանու նիստերը բոյկոտելու մասին հայտարարություններին, Ավինյանը նշեց. «Օրենքը հստակ է ասում՝ բոյկոտեք մինչև 50% քվեարկությունները։ Խնդրեմ՝ էն 50%–ը մասնակցեք։ Բայց բոյկոտի անձրևանոցի տակ անգործություն մի արեք, որովհետև ավագանու անդամ լինելը պարտականություն է։»։