Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի ավագանու նիստերի դահլիճը դատարկ է․ ավագանու անդամները քաղաքապետ չընտրեցին

Երևանի ավագանու նիստերի դահլիճը դատարկ է․ ավագանու անդամները քաղաքապետ չընտրեցին
Քաղաքականություն
11:03, 11 апрель 2023
Երևանի ավագանին այսօր՝ ապրիլի 11-ին, արտահերթ նիստ է գումարել, սակայն ավագանու անդամները ներկա չեն նիստին։

Երևանի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հայտարարեց, որ քվորում չկա։

«Ղեկավարվելով Երևանի ավագանու կանոնակարգի 114-րեդ կետի 3-րդ ենթակետով՝ հայտարարվում է 30 րոպե ընդմիջում»։

30 րոպե անց քաղաքապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ նիստը չի կայանալու։

Երևանի ավագանու արտահերթ նիստը, որը գումարվել էր քաղաքապետ ընտրելու հետ կապված, դարձյալ քվորում չի ապահովել և հիմք ընդունելով Երևանի ավագանու կանոնակարգի 114-րդ կետի 2-րդ ենթակետը՝ նիստը համարվում է չկայացած»։

Հիշեցնենք, որ Երևանի վագանու ապրիլի 4-ի նիստին որոշում էր ընդունվել Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օր նշանակել ապրիլի 11-ը: Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտարարել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով այն, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել: