Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցությունում Սուրեն Օհանյանին կփոխարինի Դիանա Քերոբյանը

Քաղաքականություն
Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստը վարում էր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։
Նիստի հենց սկզբում Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ ավագանու «Իմ Քայլը» խմբակցության ավագանու անդամ Սուրեն Օհանյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Համաձայն ԿԸՀ հուլիսի 8-ի, համար 35 արձանագրության, Երևանի ավագանու «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Սուրեն Օհանյանի մանդատը տրվել է «Իմ Քայլը» դաշինքի հերթական թեկնածու Դիանա Քերոբյանին։
Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը դիմում է ներկայացրել իր՝ հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին։
Նիստի օրակարգում ընդգրկված էր 9 հարց։