Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը սահմանվեց ապրիլի 11-ին ժամը 10։00-ին․ «Իմ քայլը» չի մասնակցի նիստին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի լիազորությունները համարվել են վաղաժամկետ դադարած 2023թ․ մարտի 17-ից։ Երևանի ավագանին այսօր՝ ապրիլի 4-ի արտահերթ նիստում որոշեց Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը սահմանել 2023թ․ ապրիլի 11-ին ժամը 10։00-ին։ 

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը տեղեկացրեց, որ ըստ ընթացակարգի՝ ընտրության օր է նշանակվում, որպեսզի խմբակցությունները Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրեն, բայց «Իմ քայլը» չի մասնակցի նիստին․ «Մեր խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել, հետևաբար ընտրության օրվա նիստին չենք ներկայանա»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում