Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաջազնունի չե՞ք կարդացել, Իսահակյանի նամակը չե՞ք կարդացել. բա կարդացեք ու ծանր մի տարեք Դաշնակցության պատմությունը. Արփի Դավոյան

Քաջազնունի չե՞ք կարդացել, Իսահակյանի նամակը չե՞ք կարդացել. բա կարդացեք ու ծանր մի տարեք Դաշնակցության պատմությունը. Արփի Դավոյան
Քաղաքականություն
15:14, 07 февраль 2024
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը իր ելույթում նկատեց, որ ԲԴԽ անդամի թեկնածուի ընտրության քննարկումը լավագույն պահն էր ընդդիմության համար հարցեր տալու և պարզելու, թե ինչ խնդիրներ կան. «Սակայն ոչ, մենք, ինչպես միշտ, պետք է շեղվենք թեմայից և խոսենք հայրենասիրությունից, Դաշնակցությունից, պատմությունից և թուրք-ադրբեջանական թեզերից»:

Պատգամավորը նշեց, որ իրենք ևս հպարտանում են Առաջին Հանրապետությամբ. «Բայց երբ պատմության ինչ-որ բացեր ենք վեր հանում, պատմական հիշողությունները ինչո՞ւ եք համարում խնդիր»: 

Այնուհետև Արփի Դավոյանը մեջբերելով պատմական անցքեր, համաձայն որի՝ Դաշնակցության ֆրակցիան 4 կետերի մեջ մտցրել էր Թուրքահայաստանի ինքնորոշման իրավունքը Թուրքական պետության կազմում, ասաց. «Էդպես մի նայեք, Քաջազնունի չե՞ք կարդացել, Իսահակյանի նամակը չե՞ք կարդացել. բա կարդացեք: Ես, ի տարբերություն ձեզ, ցավով չեմ վերաբերվում Դաշնակցության պատմության տարբեր դրվագների: Դուք էլ ծանր մի տարեք»: