Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոգեցունց դաշնակցական պատմություններ պատմող Գեղամ Մանուկյանը երազում է ԱԺ «մետալաիսկածելը» շուռ տալու մասին. Արփի Դավոյան

Հոգեցունց դաշնակցական պատմություններ պատմող Գեղամ Մանուկյանը երազում է ԱԺ «մետալաիսկածելը» շուռ տալու մասին. Արփի Դավոյան
Քաղաքականություն
16:12, 24 май 2023
«Այսօր մեր ընդդիմադիր գործընկերները նորից ինչ-որ սադրանք արեցին և ճողոպրեցին»,- Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը և հավելեց, որ դա արդեն նրանց գործելաոճն է:

Պատգամավորի խոսքով՝ ամբողջ քննարկման ընթացքում կարմիր թելով անցնում էր դատական իշխանության մասին նրանց աղճատված պատկերացումը. «Կրկնում էին, որ Փաշինյանին պետք են դակող և ծառայող դատավորներ, որ որոշումները կայացվում են մի կետում, որ կալանավորման հրահանգներ են տրվում: Ես հասկանում եմ, որ եղել են տարիներ, որ այդպես է եղել, բայց այդ տարիները վերջացել են, չնայած իրենք չեն համակերպվում դրա հետ: Պատգամավորը գալիս կանգնում է դատավորի առջև ու ասում՝ նայիր աչքերիս մեջ: Ի՞նչ է սա նշանակում»:

Անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին՝ Արփի Դավոյանն ասաց. «Մենք էստեղ դատավոր ենք ընտրում, Գեղամ Մանուկյանը երազում է մետալաիսկածելը շուռ տալու մասին ու զվարճանում է տեսանյութը դիտելով. դաշնակ պատգամավոր, որ ամեն օր խոսում է օրենքից, թերթեր է թափահարում, հին ու նոր հոգեցունց դաշնակցական պատմություններ է պատմում»: