Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը սարսափ ֆիլմի բլոկբաստեր է նկարագրում. Էս ի՞նչ «մարդակերության» մասին եք խոսում. Արփի Դավոյան

«Ամեն երեքշաբթի մենք լսում էինք ընդդիմության ներկայացուցիչների մահախոսականները. այսօր մեր գործընկերները ինչ-որ սարսափ ֆիլմի բլոկբաստերի նկարագրությամբ էին հանդես գալիս»,- այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում պատգամավորների հայտարարությունների ժամին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը և հիշեցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ելույթը:

Նրա խոսքով՝ Սթիվեն Սփիլբերգը կօգտագործեր այդ ելույթները. «Լսեք ձեր ելույթները և տեսեք, թե ինչի մասին ինչ տոնայնությամբ եք խոսում. ի՞նչ մարդակերության  մասին է խոսքը»: