Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերադարձե՛ք իրականություն. Ձեր ստեղծած կեղծ իրականությունը արդեն ձեզ վնասել է նախընտրական շրջանում. Սոնա Ղազարյանը՝ «Հայաստան»-ին

«Ճիշտ եք, ամեն ինչ վերջ ունի, և կոռուպցիայի դեմ պայքարում մեր քաղաքական թիմը առաջնորդվում է դրանով՝ վերջ տալու այն երևույթներին, որոնցով առաջնորդվում էին այս կողմում նստած մեր գործընկերները»,- դիմելով «Հայաստան» դաշինքին, մասնավորապես այդ դաշինքի անդամ Աղվան Վարդանյանին՝ այսօր՝ փետրվարի 9-ին, Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:  

«Ես երբեմն երբ լսում եմ ձեր ելույթները, և իմ մեջ հարց է առաջանում՝ ո՞ր երկրի մասին եք խոսում դուք, որովհետև երբ ես շփվում եմ մեր քաղաքացիների հետ, երբ լույս են տեսնում տարբեր զեկույցներ ՀՀ մասին, դրանք անգամ աղերս չունեն այն երևույթների հետ, որոնց մասին պարբերաբար խոսում են այս կողմում գտնվող մեր գործընկերները»,- հավելեց պատգամավորը:

Վերջինս հիշեցրեց ԵԽԽՎ զեկույցները և ասաց. «Որքան էլ դուք դեմ քվեարկեք, դրանցում հստակ արձանագրվել են այն բոլոր բարեփոխումները, որ տեղի են ունենում Հայաստանում հեղափոխությունից հետո: Մասնավորապես ողջունվել են դատավորների անկախությանը միտված բոլոր քայլերը, որոնք նախաձեռնել է մեր կառավարությունը»:

Նա ընդդիմադիր գործընկերներին հորդորեց վերադառնալ իրականություն. «Այն կեղծ իրականությունը, որ դուք ձեր շուրջ ստեղծել եք, արդեն ձեզ վնասել է նախընտրական շրջանում»:

Մանրամասն՝ տեսանյութում: