Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարող եք ստեղծել քաղաքական բայղուշների դաշինք, և «Պատիվ ունեմ»-ն էլ ՊՈՒ-ից կազատվի. Արփի Դավոյան

Այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում պատգամավորների հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը, իր խոսքն ուղղելով ԱԳՆ շենք ներխուժածներին, ասաց. «Էն ձեր գործընկերները դրսերում, որ Արարատ Միրզոյանին նվիրում են Թուրքիայի դրոշ, երևի ձեզ էլ պիտի նվիրեն Թալեաթի բեղերից՝ ի նշան ձեր պատմական բարեկամության և դաշնակցային հարաբերության»:

Նա անդրադարձավ նաև Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում նա հղում էր արել բրյուսելյան աղբյուրներին, իսկ հետո էլ անվանել բրյուսելյան դավադրություն:

Պատգամավորի խոսքով, այդ երկու ընդդիմադիր խմբակցությունները կարող են միավորվել մեկ դաշինքի շուրջ, որը կարող են կոչել քաղաքական բայղուշների դաշինք. ««Պատիվ ունեմ»-ը շատ վատ է զգում, որ իրենց հապավումը ՊՈՒ է, և գոնե ՊՈՒ-ից կազատվեք»:

Մանրամասն՝ տեսանյութում: