Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով». Սա է Ադրբեջանի քաղաքականությունը. վարչապետ

ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է փետրվարի 13-ին հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպին, որի հետևանքով զոհվել է 4 դիրքապահ։

Վարչապետը տեղի ունեցածը որակել է «Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորում»։ Նա հիշեցրել է, որ փերտվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին սահմանի այդ հատվածում հայ դիրքապահների կողմից կրակոցներ արձակելու և իրենց զինծառայողին վիրավորում հասցնելու մասին. «Այս հայտարարությունից հետո ռազմական ոստիկանությունը հայտարարություն տարածեց, թե դեպքի հետաքննություն է սկսել, քանի որ պաշտպանության նախարարի կողմից հստակ հրաման կա՝ հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, սադրանքների չտրվել։ Հետևաբար, եթե պարզվի, որ հրամանը խախտելու դեպք կա, կլինեն նաև իրավական հետևանքներ։ Չնայած սրան, Ադրբեջանը զանգվածային կրակ է բացել վերը հիշատակված դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 4 զոհ ունեցանք։ Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունը շարունակում է մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ նկատմամբ»,- ասել է նա։