Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պապիկյանն ու Լիտվայի իր պաշտոնակիցը քննարկել են ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության հարցեր

Պապիկյանն ու Լիտվայի իր պաշտոնակիցը քննարկել են ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության հարցեր
Քաղաքականություն
15:15, 17 февраль 2024
Փետրվարի 17-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասի հետ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության ընթացքը, զարգացման հեռանկարները։ Մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության ընդլայնման վերաբերյալ, այդ թվում՝ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցելու ուղղությամբ։

Նախարարները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում` տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։