Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեզ համար սկզբունքային հանգամանք է, թե որ քարտեզներով ենք առաջնորդվում. Արսեն Թորոսյան

Սահմանազատումը, ըստ էության, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության գործընթացի ամենակարևոր բաղկացուցիչներից է: Կարևոր է գործընթացը սկսել, քանի որ, փաստացի, կարող ենք հավերժ խոսել սահմանազատման մասին և երբեք այն չսկսել: Կարծում եմ՝ մեր շահերից է բխում այն սկսելը: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու է սահմանազատումը սկսվելու Տավուշի մարզից, և որ թվականի քարտեզներով է իրականացվելու այն: