Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծխելը վնասակար է ոչ միայն առողջությանը, այլև տնտեսությանը. ծխելու պատճառով տարեկան կորցնում ենք ՀՆԱ-ի 4.2 տոկոսը. Արսեն Թորոսյան

«Ծխելը վնասակար է ոչ միայն մեզնից յուրաքանչյուրի առողջությանը, այլև տնտեսությանը»,- այսօր՝ մարտի 9-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը և հավելեց, որ ծխելու պատճառով տարեկան կորցնում ենք ՀՆԱ-ի 4.2 տոկոսը, ինչը յուրաքանչյուր անձի հաշվով տարեկան կազմում է 92 հազար դրամ:

Նա ընդգծեց, որ ծխախոտի օգտագործման արգելքը օգտակար է ՀՀ-ին, ինչպես օգտակար է եղել աշխարհի բոլոր երկրներին. «Ծխախոտային ցանկացած արտադրատեսակի հարկերը երբեք չեն գերազանցում տված վնասին որևէ երկրում»:

Արսեն Թորոսյանը նշեց, որ ծխախոտային արտադրատեսակներիի օգտագործումից ՀՀ-ում տարեկան մահանում է 5.500 մարդ:

Մանրամասն՝ տեսանյութում: