Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տրամաբանությունը նույնն է, ինչ փակ տարածքներում. Վարչապետը՝ հանրային սննդի օբյեկտների նաև բաց տարածքներում ծխելու արգելքի մասին

Այսօր՝ փետրվարի 10-ին, Կառավարության հերթական նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ մարտի 15-ից ուժի մեջ է մտնելու հանրային սննդի վայրերում՝ և՛ փակ, և՛ բաց տարածքներում, ծխելու արգելքը:

Նախարարը շնորհակալություն հայտնեց և ընդգծեց Կառավարության կարևորագույն հանձնառությունը՝ կապված այս կարևոր և կանխարգելիչ փոփոխությունների հետ. «Մեր վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ոչ վարակիչ հիվանդություններից՝ արտանոթային հիվանդություններից, քաղցկեղից, ունենք մահացության բավական բարձր բեռ: Եվ այս բոլոր սահմանափակումներն ուղղված են մարդկանց առողջությունը պահպանելուն և մեր եկող սերնդին պաշտպանելու նման վնասակար սովորություն ձեռք բերելուց»: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով տարածված հարցին, թե որն է բացօթյա տարածքներում ծխելու արգելքի տրամաբանությունը, ասաց. «Տրամաբանությունն այն է, ինչ փակ տարածքներում. օգնենք, քաջալերենք մարդկանց, որ ավելի քիչ ծխեն»:

Վարչապետը կարևորեց, որ հավասարեցվել են և ծխախոտային արտադրատեսակների, և դրանց փոխարինող արտադրանքները. «Եվ շատ կարևոր է այնպես կարգավորել, որ դրանք նույնպես պատշաճ հարկային դաշտում լինեն»: 

Մանրամասն՝ տեսանյութում: