Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նարգիլեների օգտագործումը և՞ս արգելվելու է մարտի 15-ից. Բաբկեն Թունյանը՝ առողջապահության փոխնախարարին

Այսօր՝ մարտի 9-ին, ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում երկու հարց է․ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու և «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցերը։ 

«Վերջին ժամանակներում ՀՀ շուկայում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում: Ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայել ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելմանը նպաստող օրենքը»,- նշեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցի, թե մարտի 15-ից ցանկացած տեսակի ծխախոտի և ծխախոտի փոխարինիչի դասին պատկանող արտադրատեսակ արգելվելո՞ւ է. «Այդ թվում արգելվելու է նաև նարգիլեների՞ օգտագործումը»:

Ի պատասխան առողջապահության փոխնախարարը դրական պատասխան տվեց:

Մանրամասն՝ տեսանյութում: