Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության որոշմամբ ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Կառավարության որոշմամբ ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
Քաղաքականություն
10:50, 04 март 2022
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգա­յին ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմա­նադ­րա­­կան օրենքի 41-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարողին 2022 թվականի մարտի 9-ինժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`

1) «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտա­գործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխար­գելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրա­պե­տության օրենքի նախագիծ

2) «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքի նախագիծ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախա­­­ձեռ­նողի ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրա­պետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: