Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 15-ից կարգելվի ծխելը հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա

Մարտի 15-ից կարգելվի ծխելը հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա
Հասարակություն
13:19, 04 февраль 2022
2022 թվականի մարտի 15-ից արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ խոսքը նաև  բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ) սննդի օվյեկտների մասին է: