Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը ևս արգելվելու է. Էկոնոմիկայի նախարար

Առաջարկում ենք սահմանափակել ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը, օգտագործումը:

Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, Կառավարության հերթական նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Կարծում ենք, որ սա կարևոր ներդրում է ՀՀ մարդկային կապիտալի և մասնավորապես մարդկանց առողջության մեջ»,- հավելեց նախարարը:

Նրա խոսքով՝ տեխնիկական կարգավորումների հարցում իր դերն է ունեցել նաև առողջապահության նախարարությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ արդեն ուժի մեջ է մտել ծխախոտային արտադրատեսակների գովազդի արգելքը: Պարոն Ասոյանը նկատեց, որ գրեթե տեղ չկա, որ ծխախոտային արտադրատեսակը ցուցադրվի:

Մանրամասն՝ տեսանյութում: