Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ նախագահի թեկնածու է ձերբակալվել. պատճառը հայտնի է

ԱՄՆ նախագահի թեկնածու է ձերբակալվել. պատճառը հայտնի է
ԱՄՆ
12:18, 29 апрель 2024
ԱՄՆ նախագահի թեկնածու է ձերբակալվել. պատճառը հայտնի է Կանաչների կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջիլ Սթայնը ձերբակալվել է պաղեստինամետ բողոքի ակցիայի ժամանակ։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով թեկնածուի նախընտրական շտաբին։ Սթայնը, նրա նախընտրական շտաբի պետ Ջեյսոն Քոլը և ակցիայի մոտ 100 մասնակիցներ ձերբակալվել են Սենտ Լուիսում Գազայի հակամարտության հետ կապված համալսարանի բողոքի ցույցին աջակցելիս:

Սթայնի շտաբի ներկայացուցչի խոսքով՝ նրա քարոզարշավն աջակցում է ուսանողների պահանջներին, բողոքի խաղաղ ակցիաներին և համալսարանական հավաքներին: Նշվում է, որ ցուցարարների պահանջն այն էր, որ համալսարանը դադարեցնի համագործակցությունը Boeing-ի հետ, որի արտադրած զինամթերքն օգտագործվում է Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդին ոչնչացնելու համար։