Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրք ցուցարարները պահանջում են փակել Իսրայելի և ԱՄՆ դեսպանատները

Թուրք ցուցարարները պահանջում են փակել Իսրայելի և ԱՄՆ դեսպանատները
Հասարակություն
10:46, 19 октябрь 2023
Թուրքիայում ցուցարարները բողոքի ակցիա են կազմակերպել ԱՄՆ հյուպատոսարանի մոտ: Նրանք պահանջում են փակել «սիոնիստական» Իսրայելի և ԱՄՆ դեսպանատները։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 18-ին, Ստամբուլի նահանգապետարանը հայտնել էր, որ նախօրեին բողոքի ակցիա էր կազմակերպվել Իսրայելի հյուպատոսության շենքի դիմաց, որի ժամանակ մահացել է 1 քաղաքացիական անձ: Նշվում է, որ 63-ամյա տղամարդու մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը:

Նահանգապետարանը նաև հայտնել է բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության և ցուցարարների բախումների հետևանքով 63 անձի ձերբակալման մասին: