Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սովոր ենք ինքնուրույն լուծել մեր հարցերը. մեր պապան սպեցնազից տղերք չի ուղարկել բալիկին պաշտպանելու համար. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նախ ընդդիմությանը խնդրեց երբեք չանցնել կոռեկտության սահմանները ու բարեկրթության կարմիր գծերը:

«Հակառակ դեպքում արձագանքը դրան ձեզ ընդհանրապես հաճելի չի լինելու, որովհետև այդ սահմաններն անցնելու դեպքում, վստահեցնում եմ ձեզ, դուք շահեկան դիրքում չեք լինի, քանի որ դահլիճի այս հատվածում նստածները մանկուց ցայսօր իրենց հարցերը իրենք են սովոր լուծել՝ ընդհուպ մինչև տղայական հարցերը: Մի անգամ եղել է՝ ծեծել են, մի անգամ ծեծվել են, բայց ոչ մեկի փոխարեն պապայի ախրաննիկները չեն գնացել ինչ-որ մարդ ծեծեն, չի եղել դեպք, որ պապան սպեցնազից տղերք ուղարկի, որ իր բալիկի հարցերը լուծեն: Չի եղել տենց բան. էս մարդիկ սովոր են իրենց հարցերը ինքնուրույն լուծելու, էստեղ դուք շահեկան դիրքում չեք»,- ընդգծեց Վահագն Ալեքսանյանը:

Պատգամավորը ընդդիմությանը խնդրեց այնպես չանել, որ բովանդակային հարցերի փոխարեն իրենք այդպիսի հարցերի վրա ժամանակը ծախսեն:

Այնուհետև պատգամավորը իր հարցը ուղղեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին: