Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԳՇ պետը պետական գաղտնիքին չառնչվող հարցին կասի՝ հետևեք ՊՆ պաշտոնական կայքին. Աշխատելու իմիտացիա եք ստեղծում. Վահագն Ալեքսանյանը՝ Ղազինյանին

ԳՇ պետը պետական գաղտնիքին չառնչվող հարցին կասի՝ հետևեք ՊՆ պաշտոնական կայքին. Աշխատելու իմիտացիա եք ստեղծում. Վահագն Ալեքսանյանը՝ Ղազինյանին
Քաղաքականություն
12:26, 19 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հրավիրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, և օրակարգի հարցերից մեկը դարձյալ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն էր:

«Հայաստան» դաշինքը արդեն ութերորդ անգամ այդ պաշտոնում ներկայացրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Թեև Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ հրաժարվում է հարցերին պատասխանելուց, այնուամենայնիվ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը նկատեց. «Դուք նշեցիք, որ հրավիրել էիք պետական պաշտոնյաների, և քննարկման հարցերից մեկը նաև պետական սահմանի մասին տեղեկատվությունն էր: Նաև նշել էիք, որ պետական գաղտնիքին չառնչվող մասով են ձեր հարցերը լինելու: Ինձ մոտ տպավորություն էր, որ դուք փորձում եք բուռն գործունեության իմիտացիա ստեղծել, որովհետև եթե ԳՇ պետը գա էստեղ և պետական գաղտնիքին չառնչվող  պետական սահմանի մասին ինֆորմացիա տալու լինի, պիտի ասի՝ հետևեք ՊՆ պաշտոնական կայքին: Դրանից ավելի բան լինել չի կարող»: