Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չհասկացա՝ սա ի՞նչ վիճակ է. Ուրեմն շարժվե՛ք օրակարգով. Բանավեճ Անդրանիկ Քոչարյանի և Գեղամ Մանուկյանի միջև

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հրավիրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, և օրակարգի հարցերից մեկը դարձյալ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն էր:

«Հայաստան» դաշինքը արդեն ութերորդ անգամ այդ պաշտոնում ներկայացրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Թեկնածուին ներկայացնող «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը անցում կատարեց օրակարգի մյուս հարցերին՝ դրանք անվանելով ավելի հրատապ:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նրան ընդհատեց՝ ասելով. «Դուք ունեք հնարավորություն այդ բոլոր հարցերով մեր օրակարգի շրջանակներում խոսելու: Սա կապվա՞ծ է պարոն Ղազինյանի հետ»:

Ի պատասխան Մանուկյանն ասաց. «Ձեր ձայնը չբարձրացնեք, երբ ես խոսում եմ»:

Հանձնաժողովի նախագահն էլ վրդովվեց. «Չհասկացա՝ սա ի՞նչ վիճակ է: Ուրեմն շարժվե՛ք օրակարգով: Ես իմ ձայնը կբարձրացնեմ, երբ դուք օրակարգից շեղվում եք»: