Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարտիզանների պահվածք է արդեն. Անդրանիկ Քոչարյանը՝ հանձնաժողովի նիստը լքող Ղազինյանին և մյուս ընդդիմադիրներին

Պարտիզանների պահվածք է արդեն. Անդրանիկ Քոչարյանը՝ հանձնաժողովի նիստը լքող Ղազինյանին և մյուս ընդդիմադիրներին
Քաղաքականություն
15:09, 05 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում կրկին քննարկվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: 

Ընդդիմության թեկնածուն դարձյալ Արթուր Ղազինյանն է:

Ինչպես նշեց թեկնածուն, այս ամբողջ ընթացքում իրեն ուղղվել է մոտ 18 հարց, հնչել է նույնքան պատասխան, 18 արձագանք, 18 պատասխան արձագանքին, հնչել է 18 ելույթ: «Թեկնածուին պերմանենտ հարցաքննության ենթարկելու ցիկլը երրորդ անգամից հետո անընդունելի է: Ես նաև չեմ խուսափել հարցերից և էլի պատրաստ եմ, եթե լինեինք ռացիոնալության դաշտում»,- ասաց նա և հավելեց, որ իր ներկայությունը նպատակահարմար չէ:

«Քվեարկողն էլ եք դուք, չքվեարկողն էլ եք դուք, որոշում կայացնողն էլ եք դուք: Այս ընթացակարգով այս օրակարգը մեզ համար արդեն սպառված է: Իշխանությունը չի կարող ստիպել ընդդիմությանը ենթարկվել իր պահանջներին և փոխել թեկնածուին, իսկ ընդդիմությունն էլ այս պաշտոնը չի զիջելու իշխանությանը»,- հայտարարեց Արթուր Ղազինյանը: 

«Իսկ մենք չենք էլ ուզում այդ պաշտոնը»,- արձագանքեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ես ուզում եմ ձեզ թողնել մենակ ձեր որոշումը կայացնելիս»,- հավելեց Ղազինյանը և մյուս ընդդիմադիրների հետ լքեց հանձնաժողովի նիստի դահլիճը:

«Պարտիզանների պահվածք է արդեն»,- արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը: