Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք նորից պնդում ենք Արթուր Ղազինյանի թեկնածությունը. Գեղամ Նազարյան

Մենք նորից պնդում ենք Արթուր Ղազինյանի թեկնածությունը. Գեղամ Նազարյան
Քաղաքականություն
14:44, 05 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում կրկին քննարկվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: 

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանը նշեց, որ իրենց թեկնածուն դարձյալ Արթուր Ղազինյանն է: «Էս ամեն ինչը շատ երկարեց,
խնդրում ենք դիրքորոշում արտահայտել: Մենք նորից պնդում ենք Արթուր Ղազինյանի թեկնածությունը»:

Գեղամ Նազարյանը նկատեց, որ Ղազինյանին արդեն ներկայացրել են, և նա պատասխանել է արդեն երկու տասնյակի հասնող հարցերի. «Անիմաստ է նորից նույնը կրկնել»: